News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Fox News հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահի հանրապետական 10 թեկնածուների ցանկը, որոնք օգոստոսի 6-ին կմասնակցեն առաջին հեռուստաբանավեճերին:

Նրանք են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, Արքնզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը, ամերիկյան սենատոր (Թեքսասից) Թեդ Քրուզը, Ֆլարիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոն, Քենթուքիից ընտրված սենատոր Ռենդ Փոլը, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, հաղորդում է Gazeta-ն:

Ցանկը կազմվել է թեկնածուների վարկանիշների հիման վրա: Ըստ հարցումների արդյունքների, ամենաբարձր վարկանիշն ունի Դոնալդ Թրամփը: Նախքան «խոշոր» բանավեճերի մեկնարկը մի քանի ժա առաջ տեղի կունենան «սփոփիչ» բանավեճեր, որոնց կմասնակցեն այն թեկնածուները, որոնք չեն կարողացել հայտնվել «փրայմ-թայմում»՝ ցածր վարկանիշի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ