Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նախօրեին զգալի նվազումից հետո: Այդ մասին են վկայում գործարքների արդյունքները:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,2 տոկոսով՝ հասնելով 50,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,61 տոկոսով՝ հասնելով 46,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն: