Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում ավտոբուսների բախման հետեւանքով 13 մարդ է մահացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, վթարի հետեւանքով 21 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մնացած 15-ը միջին ծանրության վնասվածքներ են ստացել:
Վթարը տեղի է ունեցել Խաբարովսկ-Ամուրի Կոմսոմոլսկ մայրուղում: