News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետի օգնական, ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն վստահ է, որ արտասահմանյան պահպանակների պետական գնումից հրաժարումը չի սպառնում ռուսաստանցիների առողջությանը, հակառակը՝ կօգնի բարելավել ժողովրդագրական վիճակը երկրում , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պահպանակները առողջության հետ ոչ մի կապ չունեն, դա պարզապես կստիպի լինել ավելի կազմակերպված, ավելի խիստ եւ պահանջկոտ զուգընկերոջ ընտրության հարցում, անգամ հնարավոր է, որոշակի ծառայություն կմատուցի մեր հասարակությանը՝ ժողովրդագրական խնդիրների լուծման առումով»,-հայտարարել է Օնիշչենկոն:

Միաժամանակ Օնիշչենկոն ոչ մի խնդիր չի տեսնում, որ արգելվել է այլ արտասահմանյան բժշկական ապրանքների պետական գնումը, որոնց թվում են ռենտգենային սարքերը, դեֆիբրիլյատորները, անհաս երեխաների ինկուբատորները, հենակները, պրոթեզները եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ