News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արդարադատության նախարարը որոշել է պաշտոնանկ անել երկրի գլխավոր դատախազին, որն ավելի վաղ հատուկ ծառայությունների դիմումի հիման վրա լրագրողների դեմ պետական դավաճանության մեղադրանքով գործ էր հարուցել։

Գլխավոր դատախազ Ռանգեն անցյալ շաբաթ որոշել էր գործ հարուցել Netzpolitik.org կայքի լրագրողների դեմ, որոնք Սահմանադրության պաշտպանության գերատեսչության պլանների մասին նյութեր էին հրապարակել, որոնցում նշվում էր, որ գերատեսչությունը պլանավորում է ընդլայնել համացանցում գաղտնալսումները։

Ավելի ուշ դատախազը կարճել էր վարույթը, որպեսզի փորձագետները որոշեն, թե կարելի է արդյոք նյութերը պետական դավաճանություն որակել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Արդարադատության նախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ գլխավոր դատախազ Հերալդ Ռանգեն կորցրել է իր վստահությունը։

Այդ պաշտոնում նրան փոխարինող է նշանակվել Մյունխենի դատախազ Փեթեր Ֆրանկը։ Ավելի վաղ Ռանգեն կառավարությանը մեղադրել էր հետաքննության ընթացքին միջամտելու մեջ։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ լրատվամիջոցների ազատությունը եղել եւ մնում է պետության ամենամեծ առաջնայնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ