News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ագարակում կրակոցներ արձակած Ստյոպա Հովհաննիսյանը քաղաքապետարանի հետ դատական քաշքշուկի մեջ է, եւ հենց այդ պատճառով էլ տեղի ունեցածի մեջ մեղադրում է քաղաքապետին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Նա նշեց, որ Ստյոպա Հովհաննիսյանը կոնֆլիկտային մարդ է, սովոր է իր հարցերը կրակոցներով լուծել, զենքով է շրջում Ագարակում, երեւի այս անգամ այնպիսի մարդու է հանդիպել, որ այդ կրակոցից չի վախեցել: «Ինքը ապօրինի հողազավթում ունի, Չարենցի 28 շենքի հարեւանությամբ, որտեղ որ եղել է այդ դեպքը, զբոսայգու տարածքն է զավթել, 2010թ քղաաքապետարանը իր հետ դատական քաշքշուկի մեջ է, ուզում ենք  զբոսայգին վերականգնենք, ապօրինի հողազավթում ունեցող 5 բնակչից 4-ը կամավոր համաձայնել են հանձնել, միայն ինքն է ընդդիմանում, վճիռը կա, մենք շահեցինք առաջին ատյանում, ինքը վերաքննիչում բեկանեց, նորից վճռաբեկ բողոք տարանք եւ այլն: Կարող է դրա համար է իմ անունը տվել, որ քաղաքապետի վրա ցեխ շպրտի»,-ասաց Մխիթար Զաքարյանը:

Նա նշեց, որ կրակոցներ արձակած մյուս անձին չի ճանաչում: Քաղաքապետի կարծիքով՝ հավանաբար մեքենան վարելու, իրար չզիջելու թեման է եղել վիճաբանության եւ կրակոցների պատճառ: Բարեբախտաբար, կրակոցները օդ են արձակել, եւ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: «Անասունություն են արել, ժողովրդի մեջ, քաղաքի մեջ երկու հատ օդ են կրակել, ես դա անձնական վիրավորանք եմ համարում իմ հանդեպ, երեւի էն մեկն ուզել է ասի՝ ես զենք ունեմ, էն մեկն էլ, թե չեմ վախենում, ես էլ ունեմ, այսպես ապուշություն էլի»,-ասաց քաղաքապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով  դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ եւ դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ անհայտ անձինք «Պորշ Կայեն» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին եւ կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ