News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուշահամալիրը, որը կառուցված է խոշոր բրոնզե սալիկի տեսքով, որին ցորենի դաշտ է պատկերված եւ պարունակում է «Holodomor 1932-1933» գրությունը, անցյալ երեքշաբթի տեղադրվել է Կապիտոլիումի մոտակայքում։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը, նախագծի հեղինակը ուկրաինացի քանդակագործ Լարիսա Կուրիլասն է։ Տեղադրմանը մասնակցել է ԱՄՆ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Վալերի Չալին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հուշարձանի տեղադրման թույլտվությունը ԱՄՆ Կոնգրեսը տվել էր դեռեւս  2006-ին, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերին, պատմել են Ուկրաինայի դեսպանատանը։  

Ինչպես հաղորդվել է, հուշարձանի նախագծման գումարը հատկացրել է Ուկրաինայի կառավարությունը, բայց հուշարձանը ստեղծվել է մասնավոր միջոցների հաշվին։ 

ԽՍՀՄ-ում զանգվածային սովի ժամանակ զոհվել է մոտ 7 միլիոն մարդ, որոնց մոտավորապես կեսը Ուկրաինայի բնակիչներ էին։ Այդ ողբերգության ծանրագույն պահը  1932 թվականն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ