News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրապետության նախագահի ընտրությունների համար գրանցել է երեք թեկնածու, ՏԱՍՍ-ին հայտնել է ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Էլվիրա Վալեեւան։

«Թաթարստանի ԿԸՀ-ն  ՌԼԴԿ կուսակցության շրջանային բաժանմունքի կոորդինատորի տեղակալ Ռուսլան Յուսուպովին, Թաթարստանի կոմունիստների առաջնորդ Հաֆիզ Միրգալիմովին եւ «Արդար Ռուսաստան»  կուսակցության շրջանային բաժանմունքի նախագահ Ռուշանիա Բիլգիլդեեւային գրանցել է որպես Թաթարստանի նախագահի թեկնածուներ», -ասել է Վալեեւան։

Բոլոր թեկնածուները ԿԸՀ-ին փաստաթղթեր են ներկայացրել գրանցման համար՝ հավաքելով տեղական մարմինների 405 պատգամավորի ստորագրություն։

«Օգոստոսի 15-ից թեկնածուներն իրավունք ունեն լրատվամիջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնել»,- ավելացրել է ընտրական հանձնաժողովի նախագահը։ 

Մինչ այդ, Թաթարստանի ԿԸՀ-ն արդեն իսկ նախագահի թեկնածու էր գրանցել նաեւ շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Միննիխանովին, որին առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ ներկուսակցական պայքարում վերջինիս հաղթելուց հետո։

Թաթարստանի բնակիչները հանրապետության նախագահ կընտրեն սեպտեմբերի 13-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ