News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նաիրիտցիները կդիմեն դատարան իրենց դեմ «շանտաժ» իրականացնելու հայցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողներին ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ իրենց պարտադրել են աշխատավարձերը ստանալու համար պայմանագիր կնքել «Նաիրիտ 2» ընկերության հետ՝ հրաժարվելով տույժ-տուգանքներից։

«Մեզ առաջարկվեց կնքել պայմանագիր ու հրաժարվել տույժ-տուգանքներից, այսինքն՝ ստանալ միայն մայր գումարը, իսկ եթե ոչ կարող ենք դիմել դատարան։ Բոլոր նրանք, ովքեր դիմել են դատարան և դատարանը հայցը բավարարել է, այսինքն՝ գործարանին պարտադրել է վճարել նաև տույժ-տուգանքները, նրանց ևս ասվել է՝ աշխատավարձ ստանալու համար, պետք է հրաժարվեք տույժ տուգանքներից։ Այսինքն՝ դատարանի որոշումը չի կատարվել, ինչը ես շանտաժ եմ համարում մեր նկատմամբ ու պարտադրանք»,- ասաց նա։

Նշենք, որ օգոստոսի 4-ին ամբողջությամբ մարվել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թվականի ապրիլից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ