News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավիաշինական արդյունաբերության հսկաները՝ Airbus-ն ու Boeing-ը, այս տարի կմասնակցեն Մոսկվայի ավիացիոն-տիեզերական ցուցադրությանը (ՄԱՔՍ): Այս մասին նշել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Գրեբ Նիկիտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ավիատիեզերական արդյունաբերության հիմնական խաղացողները, այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Airbus-ը, Boeing-ը եւ մյուսները, ամբողջությամբ պահպանել են իրենց մասնակցությունը: Ընդհանուր առմամբ ցուցադրությանը կմասնակցեն 30 երկրների 156 ընկերությունները»,-հայտարարել է նա:

Միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցադրությունը (ՄԱՔՍ) տեղի է ունենալու օգոստոսի 25-30-ին՝ մերձմոսկովյան Ժուկովսկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ