News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վատիկանը ցանկանում է երանելիների շարքը դասել 1915 թվականի օգոստոսի 29-ին in odium fidei (հավատի հանդեպ ատելության համար) սպանված սիրիական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Միկելիս Ֆլավիան Մելկիին: Այս մասին գրում է La Stampa-ն:

Նախաձեռնությունը սատարել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ Վատիկանը ժամանակ չի կորցնում. հնարավոր է՝ նրա նահատակության 100-րդ տարելիցին հասցնելու համար:

Մելկին ծնվել է Մարդինից ոչ հեռու, ժամանակակից Թուրքիայի հարավ-արեւելքում, հոգեւորական դարձել: 1895 թվականին նրա եկեղեցին թալանում եւ այրում են, իսկ նրա մայրը՝ սպանվել:

Նրան ձերբակալում են օգոստոսի 28-ին, քաղկեդոնական եպիսկոպոս Յակով Ավրաամի հետ միասին: Տեղի մահմեդականները հիշում են, որ երկու հոգեւորականներին էլ առաջարկել են իսլամ ընդունել: Նրանք հրաժարվել են: Ավրաամին գնդակահարում են, Մելկիին՝ գլխատում:

Երբ Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապը երանելիների շարքն է դասում Մարդինի հայ կաթողիկե արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին, պատրաստվում է նույնն անել նաեւ Ցեղասպանության մեկ այլ նահատակի, որն Անկարան մշտապես հերքում է:

Ֆրանցիսկոս պապի ապրիլյան պատարագը ոչ միայն հստակորեն ցույց տվեց այդ հարցի շուրջ Վատիկանի դիրքորոշումը, այլեւ նշանավորեց Մերձավոր Արեւելքի, մասնավորապես՝ Սիրիայի եւ Իրաքի քրիստոնեական համայնքներին աջակցությունը, որոնք 100 տարի անց էլ վերապրում են իրենց նախնիների տառապանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ