News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իտալական Giornale dell’Umbria թերթը Հայաստանի մասին զբոսաշրջային հոդված է հրապարակել։ Հոդվածում ասվում է․

«Ճչացող քարերի պետություն – Հայաստան, Հայաստան», - այսպես է գրել ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը։ Մինչ օրս սա ամենագեղեցիկ արտահայտությունն է, որն ամենից ավելի ամբողջականորեն է բնորոշում այս հողը, որտեղ նույնիսկ առարկաները հոգի ունեն։

Հայաստանը շարունակում է մահմեդական աշխարհներով շրջապատված բացառիկ քրիստոնեական հող լինել։ 

 «Հեշտ չէ հեռանալ Հայաստանից, ավելի դժվար է այնտեղ չվերադառնալը»։ Եվ իրոք, յուրաքանչյուրը, ով հայտնվում է այդ արտասովոր մթնոլորտում, կախարդվում է նրանով եւ անընդհատ կարոտում է։

Ինքնաթիռով Իտալիայից չորս ժամվա հեռավորության վրա է այդ երկիրը, ուր հավատի գանձեր են պահպանվել։

Այս երկիրը, որ գտնվում է Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, ոգեղենության եւ բնական գեղեցկության աղբյուր է։  30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով փոքրիկ երկրում  ամեն ինչ կա՝ լեռնային անտառներ, լողափներով շրջապատված հսկա լիճ, խորհրդավոր լեռնային սարահարթ՝ խոշոր գլաքարերով, որոնք խորհրդավոր կերպով տաշվել են եւ տեղադրվել ճշգրիտ հաշվարկների համապատասխան, ինչի շնորհիվ այս սարահարթերի առաջին բնակիչները կարողացել են ուսումնասիրել աստղերն ու համաստեղությունները։

Երկիրը սահմանակից է հյուսիսում՝ Վրաստանին, արեւմուտքում՝ Թուրքիային, արեւելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին եւ ադրբեջանական Նախիջեւան էքսկլավին։

Հայաստանում գլխավոր կրոնը Հայ առաքելականությունն է, պաշտոնական լեզուն՝ հայերենը, շատ տարածված է նաեւ ռուսերենը։

Այստեղ պարզկա օրերին կարող է նույնիսկ թվալ, թե Արարատ լեռան վրա տեսնում ես Նոյյան տապանը։ Այս երկրի սքանչելի բնապատկերները  նշանավորված են սքանչելի խաչքարներով։ Փոքր երկիր է սա, որի մասին սակայն բոլոր ճանապարհորդներն ասում են, թե մեծ է թվում։

Շատերն են տեղյակ նաեւ տեղի բնակիչների սիրալիրությանը, հյուրերի հանդեպ նրանց առատաձեռնությանը։ Այս ժողովուրդը դարեր շարունակ դաժանություն, չարիք է տեսել, ստիպված է եղել հեռանալ հայրենի եզերքից, բայց երբեք չի չարացել։ Այս երկրի եկեղեցիները, որ թաքցված են անտառների անկյուններում եւ լեռնային բարձունքներին, ստեղծվել են հայ վարպետների եւ ճարտարապետների կողմից, որոնք  V-VI դարերում արդեն արդյունավետ սեյսմիկ կառույցներ են կիրառել։ 

Ծիծեռնակաբերդում, որը Երեւանում է, պետք է այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, որն ապրիլի  24-ին ծածկվում է կարմիր ծաղիկներից կազմված գորգով՝ ծաղիկներ, որ բերում է ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստանից եւ Սփյուռքից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ