News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 11-ին Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անունը կրող «Դինամո Արենա» մարզադաշտում տեղի կունենա Եւրոպայի Սուպերգավաթի խաղարկությունը Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնայի» եւ Եւրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» միջեւ: Նախախաղային մամուլի ասուլիսին թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Լուիս Էնրիկե՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ.

«Ամեն մրցաշար եւ գավաթ մեզ համար նոր մարտահրավեր է: Ես կցանկանայի որպեսզի բոլոր ֆուտբոլիստները լինեին մեզ հետ եւ լավ մարզավիճակում: Հոգնել եմ պատասխանել Պեդրոյի հեռանալու մասին հարցերից:  Ինձ չի հուզում մենք ֆավորիտներն ենք, թե՝ ոչ: Վաղվա խաղում երկու թիմերն էլ կորուտներ ունեն»:

Ունաի Էմերի՝ «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ.

«Անցյալ տարի «Սեւիլիան» պարտվեց Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալին», բայց դա այլ խաղ էր: Վաղը մեզ սպասվում է լիովին այլ խաղ: Գիտեմ, որ «Բարսելոնան» ֆավորիտն է: Բայց մենք էլ խաղալու ենք միայն հաղթանակի համար: Եթե անգամ չհաջողվի հաղթել, դա ոչինիչ չի նշանակի: Հաջոչդ օրվանից մենք կսկսենք նոր էջ մեր պատմության մեջ: Նեյմարի բացակայությունը բան չի փոխում: «Բարսելոնան», գիտեք, հզոր թիմ է: Մենք կանենք ամեն բան, ինչ մեզնից կախված է:

Անդրես Ինիեստա.

«Դժվար է մեկ տարում նվաճել բոլոր գավաթները: «Սեւիլիան» ունի լավ թիմ եւ լավ մարզիչ: Մենք լավ տարի անցկացրինք, բայց դա չի նշանակում, որ վաղը մեզ հեշտ խաղ է սպասվում: Այն որ Մեսսին խաղում է «Բարսելոնայում», արդեն հաջողության գրավական է: Հուսանք մենք կարող ենք եկող մրցաշրջանը սկսել այնպես լավ, ինչպես ավարտեցինք նախորդը»:       

Դանի Ալվեշ.

«Այն, որ մենք այսօր այստեղ ենքմ մեր մեկ տարվա լավ աշխատանքի արդյուքն  է: Մի քանի ամիս առաջ ես մտածում էր որ գուցե լքեմ «Բարսելոնան», բայց այժմ այստեղ եմ եւ հուսամ դեռ մի քանի մրցաշրջան կանցնկացնեմ այստեղ: Ցավում ենք, որ Նեյմարը վաղը չի կարողանա օգնել թիմին: Ինչ վերաբերում է Պեդրոյի հեռանալուն, ես կցանկանայի որ նա մնար թիմում, բայց եթե նա որոշեց գնալ, դա նրա որոշումն էր: Ես խաղալու եմ իմ նախկին թիմի հետ: Ինձ համար սա յուրահատուկ խաղ է, քանի որ խաղալու եմ այն թիմի հետո, որտեղ ձեւավորվել եմ որպես ֆուտբոլիստ»:

Վերա Մարտիրոսյան` Թբիլիսիից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ