News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հոգեբանների խոսքով, քաղաքակրթության ճնշմամբ ընտանիքն ու դրա արժեքները՝ ավանդական իմաստով, «մեռնում» են: Ուրբանիզացման դարաշրջանում մեծ քաղաքը վարքի սեփական կանոններն է պարտադրում, ինչի արդյունքում բարեկամական հարաբերությունները թուլանում են:

Սակայն, հեռանալով ընտանիքից, մարդիկ զգալիորեն ավելին են կորցնում, քան առաջին հայացքից է թվում: Մասնագետների հավաստմամբ, եթե մարդն ամուր հարաբերություններ ունի ծնողների հետ, սկսում է ավելի շատ վստահել շրջապատին եւ դյուրին է հաղթահարում սթրեսային իրավիճակները:

Ըստ Mignews-ի, երջանկության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է արեւմտյան Եվրոպայի երկրներում: Սակայն բավական լավ ցուցանիշներ ունեն նաեւ այնպիսի երկրները, ինչպիսիք են Վենեսուելան եւ Կուբան, չնայած այնտեղ կյանքն ավելի աղքան ու դժվարին է:

Բանն այն է, որ տեղի բնակիչների մտածողությունն այլ է: Նրանց համար աղքատությունը դժբախտության պատճառ չէ: Կուբայի եւ Վենեսուելայի բնակիչները, որպես կանոն, լավ հարաբերություններ ունեն ընտանիքի հետ եւ հարգում են ավանդույթները:

Բացի այդ, հոգեբանների պնդմամբ, մոր հետ մտերիմ հարաբերություններն առողջության եւ նյութական բարեկեցության երաշխիք են, իսկ հոր հետ ամուր հարաբերությունները՝ սոցիալական կյանքում հաջողության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ