News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը բացահայտել է Minesweeper, Hearts, Solitaire եւ FreeCell համակարգչային խաղերի իրական նշանակությունը: Այս մասին գրում է Mental Floss-ը:

Այս բոլոր խաղերը ներառված էին Windows օպերացիոն համակարգի վաղ շրջանի տարբերակներում, որպեսզի դրանց օգնությամբ օգտատերերը հնարավորություն ունենային, իրենք էլ այդ մասին չիմանալով, յուրացնել համակարգչի՝ այդ պահին նոր գործառույթները եւ իմանալ օպերացիոն համակարգի հնարավորությունների մասին:

Ըստ LENTA-ի, ամենահին՝ Solitaire խաղը, Windows 3.0-ում հայտնվել է 1990 թվականին: Դրա օգնությամբ օգտատերերը կարող էին յուրացնել համակարգչային մկնիկով աշխատանքը:

Նմանատիպ կրթական գործառույթ ուներ նաեւ Minesweeper-ը, որ 1992 թվականին ավելացվեց Windows 3.1-ում: Խաղի ընթացքում օպերացիոն համակարգի օգտատերերն ավելի արագ էին սովորում օգտվել մկնիկի աջ եւ ձախ կոճակներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ