News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում օգոստոսի 15-ին տեղի ունեցավ գարնանը կյանքից վաղաժամ հեռացած գործարար-բարերար Արմեն Բարխուդարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշար: 

Մրցաշարին մասնակցում էին 9 թիմեր՝ 8 Արցախից, մեկը՝ «Ավինեքսը», Մոսկվայից: Հաղթող ճանաչվեց «Խաչեն» թիմը: Մրցաշարը բարեգործական էր: 
Ազատամարտիկների երեք ընտանիքներին հատկացվեց դրամական օգնություն: Արմեն Բարխուդարյանի անվան մրցաշարը կազմակերպել էր նրա այրին՝ Լյուդմիլա Բարխուդարյանը, ինչպես նաեւ նրա ընկերները՝ Սուրեն Օհանովը եւ Իգոր Մուրադյանը: Հատուկ հյուրն էր հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը:  Մրցաշարի ավարտին անցկացվեց ավանդական անվճար վիճակախաղը, որտեղ խաղարկվում էր կենցաղային տեխնիկա:
Արմեն Բարխուդարյանը մեծ ներդրում ուներ Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլի զարգացման մեջ: Նա հովանավորում էր մինի ֆուտբոլի մրցաշարերը, ֆինանսապես աջակցում թիմերին, մարզիչներին: Այս տարի նրա ջանքերով առաջին անգամ հաջողվեց անցկացնել մինի ֆուտբոլի առաջին լիարժեք մրցաշար:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ