News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սկզբից ասեմ, որ այս ֆուտբոլիստներից ոչ մեկի երկրպագուն երբեք չեմ հանդիսացել, անգամ նրանց թիմերի կամ հավաքականների: Խաղային առումով միշտ ավելի հավանել եմ Մեսսիի խաղը, որն ավելի ստեղծագործ եւ պատասխանատու էր: Ռոնալդուն իր հերթին այս վերջին երկու տարիներին գտնվում է իր լավագույն մարզավիճակում, եւ չեմ կարող չնշել, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:

Երբ այս երկուսին համեմատում են, ես միշտ հիշում եմ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի խոսքը, երբ նրան հարցրի, թե ո՞վ է նրանցից ավելի լավը, նա ասաց՝ մի օր ես կարծում եմ լավն է Մեսսին, մի օր էլ՝ Ռոնալդուն: Այս ֆուտբոլիստների թիմային եւ անհատական նվաճումներն զգալի են: Եվ եկեք ընդունեք, որ մենք ապրում ենք ֆուտբոլային ամենամեծ ու դրամատիկ հակամարտության օրերում: Պելեն ու Մարադոնան միաժամանակ չեն խաղացել:  Իսկ մինչ մասնագետները հավերժ կվիճեն, թե այս երկուսից ով է ավելի լավը, ով է այլ մոլորակից, իսկ ով գերհզոր մարդ, ես կցանկանայի պատմել այս ֆուտբոլիստների մարդկային որակների մասին:

Ինձ համար ֆուտբոլիստների մեջ բարությունն ու պարզությունը ֆուտբոլ խաղալուց հետո ամենից գրավիչ բաներն են: Մարդիկ պատմում են, թե որքան բարեգործություն են երկուսն էլ անում, Ռոնալդուն միշտ մոդելների է սիրում, իսկ Մեսսին ամուսնացավ իր մանկության ընկերուհու հետ: Այս բոլոր պատմությունները մի կողմ դնենք: Ես սիրում եմ դատել իմ տեսածով: Բախտի բերմամբ Ռոնալդուին մոտիկից տեսել եմ երկու անգամ, Մեսսիին ՝ մեկ: Ռոնալդուն առաջին անգամ եկավ Հայաստան 2007-ին: Այստեղ տգեղ միջադեպ եղավ, երբ խաղից հետո նա բարկացած դուրս էր գալիս դաշտից, հաշմանդամ տղան մոտեցավ Ռոնալդուին, իսկ նա չնկատեց: Հայ երկրպագուները միանգամից վատ տրամադրվեցին պորտուգալացու հանդեպ այդ դեպքից հետո: Բայց անգամ այդ դրվագով դատել պետք չէ, քանի որ բարկացած էր եւ գուցե չնկատեց:

2014-ի նոյեմբերին ես որպես լրագրող մեկնեցի Պորտուգալիա՝ Եվրո 2016 ընտրական փուլի Պորտուգալիա – Հայաստան խաղը դիտելու: Խաղից հետո խառը գոտում սպասում էինք ֆուտբոլիստներին: Երբ հայ ֆուտբոլիստները հեռացան, փորձեցի խոսեցնել պորտուգալացիներին: Կարվալյոն եւ Նանին բարի գտնվեցին եւ պատասխանեցին հարցերիս: Հեռվից տեսա, որ գալիս է Ռոնալդուն: Անկեղծ ասաց այդքան էլ հավատս չէր գալիս, որ նա կխոսի հայ լրագրողների հետ, բայց միեւնույն է փորձեցի: Ռոնալդուն դուրս եկավ այնպիսի դեմքով, կարծես ասում էր՝ չեմ խոսելու, չմոտենաք: Իհարկե ողջ ուշադրությունը նրա կողմն էր: Հագած էր շատ արտահայտիչ, փայլփլուն բաճկոն, գլխարկ, Louis Vuitton ճամպրուկ: Նա անցավ ասես Հոլիվուդյան աստղ: Ես ներքուստ մտածեցի, որ դե բնական է, դժվար էլ կարողանայի խոսեցնել:

Եթե Պորտուգալիայում քիչ էին հայ լրագրողները, ապա երեւանյան խաղին իմ գործընկերները կարող են հավաստիացնել, որ խաղից հետո նույն խառը գոտում, երբ բոլորը կանգնած սպասում էին խաղի հերոսին, նա դուրս եկավ վերջում եւ  թիկնապահը սկսեց հարվածել լրագրողների ձայնագրիչներին, որպեսզի հետ քաշեն եւ Ռոնալդուն արագ անցնի: Նա անգամ չկանգնեց պորտուգալացի լրագրողների մոտ: Իհարկե, դա իր  իրավունք է: Ինձ հետո պատմում էին, որ այն եզակի մարդկանց հետ, որոնք այնուամենայնիվ կարողանում էին ներս մտնել հյուրանոց եւ լուսանկարվել Ռոնալդուի հետ, նա շատ բարի էր:

Այժմ անցնենք Մեսսիին՝ կյանքիս այն դրվագին, որը ինձ շատ ցնցեց: Եվրոպայի Սուպեր գավաթի խաղը դիտած մարդիկ երեւի լսել են, թե ինչպես էր Թբիլիսիի ողջ «Դինամո Արենա» մարզադաշտը վանկարկում Մեսսիի անունը: Ամբողջ քաղաքը լի էր Մեսսիի մարզաշապիկով մարդկանցով, որոնք իհարկե ձգտում էի տեսնել Ոսկե գնդակի քառակի դափնեկրին:

Ես ունեի մեկ առաքելություն. հարցազրույց վերցնելը չէր դա: Մեսսին խաղից հետո երկար ասուլիս տվեց: Ես չգիտեմ իսպաներեն, նա՝ անգլերեն: Իմ միակ ցանկությունը նրա հետ լուսանկարվել էր: Բանն այն է, որ Մեսսին հայրիկիս ամենասիրելի ֆուտբոլիստն է: Նրա համար բոլոր ժամանակների լավագույնը, չնայած ֆուտբոլ դիտում է 60-ականների վերջից: Ես հասցրել եմ լուսքնկարվել շատ հայտնի ֆուտբոլիստների հետ ՝ այդ թվում Զիդանի, բայց հայրիկի խնդրանքը երազանք էր: Խաղից հետո խառը գուտոմ բոլորը սպասում են Մեսսիին: Նա դուրս է գալիս եւ արագ անցնում, որը տեւում է երեք վայրկյան: Բայց քանի որ ինձ մոտ ամբիցիաների կամ հետաքրքության հարց չէր, այլ շատ ավելի կարեւոր ու թանկ բան, ես իհարկե հավատում էի, որ ինձ մոտ կհաջողվի՝ աղոթել էի անգամ:

Մեսսին դուրս եկավ եւ արագ անցավ դեպի ավտուբուսը՝ դեմքին ժպիտ, աչքերը բարի: Ես նրան կանչեցի, ասացի. «Լեո', կարելի՞ է լուսանկարվել»: Ասաց՝ այո: Այդ պահին թիկնապահը եկավ եւ կանգնեց մեր առջեւ եւ չթողեց: Ես խառնված սկսեցի արագ խնդրել նրան, որ չգնա: Մեսսին ժպտաց եւ ասաց`( չնայած ես իսպաներեն չգիտեմ բայց ժեստերի լեզուն հասկացա) «Հանգիստ, ես կանգնած եմ»՝ սպասելով որ ես հեռախոսս միացնեմ: Ես էլ շփոթության մեջ բռնեցի նրա ձեռքը, որ հանկարծ չգնա: Լուսանկարվեցինք, նա նայեց հեռախոսի էկրանին տեսավ, որ նկարը ստացվել է եւ հեռացավ՝ իր բարի ժպիտով: Այդ պահին զգացմունքներն այնքան շատ էին: Մտածեցի՝ ինչ բախտ է՝ հարյուր լրագրողներից միայն ինձ մոտ կանգնեց, հայրիկիս խնդրանքը կատարեցի: Բայց ավելի շատ մտածում էի, թե որքան հասարակ ու բարի տղա է Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը, տարեկան 80 միլիոն աշխատող այդ տղան:

Նրա այդ ժպիտով ասված խոսքը՝ թե «հանգիստ, ես կանգնած եմ, չեմ գնում», հավերժ կմնա կյանքիս ամենահուզիչ պահերի մեջ: Նման կերպ ապշել էի, երբ Զիդանին կողքից կանչում էին, բայց նա սիրով լուսանկարվեց: Կրկին անգամ համոզվեցի, որ հանճարեղ մարդիկ լինում են պարզ ու հասարակ: Անկեղծ ասաց ես մինչ այդ էլ էի կասկածում, որ Մեսսին այլ մոլորակից է: Այս դրվագից հետո արդեն մտածում եմ, որ գուցե նա հրեշտակ է:

P.S. Հուսամ` «Ռեալի» երկպագուները չվրդոհվեցին պատմվածքիցս: Ես Զիդանին էլ շատ գովեցի:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ