News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքում վթարի ենթարկված երիտասարդների վիճակը լավ է: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տուժած, ում մոտ հայտնաբերվել է կողի կոտրված, թոքի սալջարդ, վիճակը կայուն է, նրան կտեղափոխեն Վիրաբուժության բաժանմունք:

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ տեղափոխվել է 4 հոգի՝ 3 աղջիկ եւ մեկ տղա՝ 17-18 տարեկան, նրանց մոտ եղել են տարբեր վնասվածքներ՝  գլխի, դնչի քերծվածքներ, անրակի կոտրվածք:  Նրանց վիճակը նորմալ է, կարող են անգամ տուն գնալ:

Մեր տեղեկություններով՝ վթարի հետեւանքով վիրավորվածներից մեկը Եղվարի քահանայի զավակն է: Երիտասարդները գնում էին Գավառ՝ ճամբար: Երիտասարդները պատմել են, որ ղեկին վարորդի ճնշումը բարձրացել է 200, նրա ինքնազգացողությունը վատացել է եւ այդպես վթարի են ենթարկվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: 19 ուղեւորներից 10-ը տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: Նրանցից մի քանիսին տեղափոխել էին Երեւան: Մեքենան տրամադրել էր ՊՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ