News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շատ լավ կլիներ, եթե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին Երեւանում թուրքական որեւէ քաղաքի քաղաքապետ ներկա լիներ: Իտալական Ստացցեմա քաղաքում նացիստական ջարդերի հիշատակի միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան:

Ըստ տեղական «La Gazzetta di Viareggio»-ի, միջոցառմանը մասնակցել է նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, որի ելույթը պարբերականն ուժեղ եւ վառ է անվանել: «Հիշողությունը քաղաքակրթություն է: Ես ինքս Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ: Այդ պատճառով ողբերգությանը մոռացությամբ պատասխանել չի կարելի: Մոռացությունը պարտություն է»,- հայտարարել է նա:

Արարողության ժամանակ հնչել է նաեւ հունական Դիստոմո քաղաքի ներկայացուցիչ Տասոս Պապախարալամբոսի ողջույնի խոսքը, որտեղ 1944 թվականի հունիսի 10-ին նացիստական զորքերը 218 խաղաղ բնակիչ են սպանել: Ստացցեմայի քաղաքապետի եւ Հայաստանի դեսպանի հետ է եղել նաեւ գերմանական Մոերսի քաղաքապետ Քրիստոֆ Ֆլայշհաուերը: «Կցանկանայի, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական որեւէ քաղաքի ղեկավար ներկա լինել՝ ի նշան հաշտության, ինչպես այսօր դա արեց գերմանական Մոերսի քաղաքապետը: Բայց դա չեղավ»,- հայտարարել է Վերոնան:

Գերմանիայի կառավարությանը, իտալականի հետ համատեղ, օգնել է վերանորոգել քաղաքի մատուռը: «Գերմանացու համար դժվար է այստեղ գտնվել, բայց այդ դժվարություններին պետք է ընդառաջ գնալ: Շնորհակալ եմ ձեզ այն բանի համար, որ ինձ հնարավորություն ընձեռեցիք զգալ դա»,- հայտարարել է գերմանական Մոերսի քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ