News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանքարդյունաբերական բիզնեսը կտուժի թանկացած էլեկտրականության պատճառով: Այդ մասին օգոստոսի 20 –ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, երկրի հանքերն ու կոմբինատները չեն կարող բարձրացնել իրենց ապրանքների` մետաղական խտանյութի եւ խառնուրդաշատ պղնձի գները, որովհետեւ մետաղների գները ձեւավորվում են միջազգային բորսաներում եւ դրանցից շեղվելն անհնար է: «Հետեւաբար, եկամտի կրճատումը նրանց համար անխուսափելի է, իսկ ոմանք գուցե ուղղակի վնասով աշխատեն »,-նշել է Մակարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան   թանկացել է 6,93 դրամով: Կառավարությունը բնակչության համար ֆինանսավորում է այդ թանկացումը, բայց խոշոր բիզնեսի համար` ոչ: Գնի փոխհատուցման մասին որոշումն ընդունվել էր հասարակական լայն  բողոքից հետո: Փոխհատուցումը կշարունակվի, մինչեւ «Deloitte & Touche CIS» աուդիտորական ընկերությունը պատրաստի իր վերլուծությունը. միջազգային տենդերի արդյունքում ընտրված ընկերությունը պատրաստվում է իր աշխատանքն ավարտել 16 շաբաթում: Եթե աուդիտի արդյունքում թանկացումն արդարացի համարվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով: Հակառակ դեպքում պետությունը միջոցներ ձեռք կառնի  «Հայաստանի Էլցանցերից» հավելյալ գումարը հետ վերցնելու եւ թանկացման համար  մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ