News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտում:

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է սպաների եւ նրանց ընտանիքների համար պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի բացման ու բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Աշխատանքային այցի նպատակն էր դիտարկել Հանրապետության հարավարեւմտյան շրջանում տեղակայված զորամասերի սոցիալ-կենցաղային պայմանները, հետեւել նոր կառուցվող եւ նորոգվող օբյեկտների, շենքերի ընթացիկ շինարարական աշխատանքներին, սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաեւ ծանոթանալ նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների եւ հանձնարարականների կատարման ընթացքին։

Այցի առաջին օրը մարտական հենակետերում նախարարը հետեւել է ամրաշինական կառույցների ինժեներական բարելավման ու կահավորման աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է մարտական հերթապահության իրականացնող զինանձնակազմի հետ, ծանոթացել նրանց մարտավարամասնագիտական պատրաստությանը:

Բանակային զորամիավորման ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ եւ հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:

Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում՝ աշխատանքային այցի երկրորդ օրը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում պաշտպանության նախարարը մասնակցել է սպաների եւ նրանց ընտանիքների համար կառուցված հերթական բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Սեյրան Օհանյանը անձամբ է նրանց հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինծառայողների համար շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանային պայմանների ապահովումը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, եւ ամեն ինչ արվում  է, որ ծանրաբեռնված օրակարգից հետո լարվածությունն ու հոգնածությունը թոթափելու համար յուրաքանչյուր սպա ունենա իր ջերմ անկյունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ