News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվել է արվեստաբան, թանգարանագետ, Հայաստանի նկարիչների, Հայաստանի դիզայներների միությունների անդամ, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի երկարամյա տնօրեն Անահիտ Ֆլջյանը:

Անահիտ Գուրգենի Ֆլջյանը ծնվել է 1949 թ. Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական արվեստի բաժինը և նույն թվականից աշխատել դիզայնի տարբեր ասպարեզներում՝ արդյունաբերական և կենցաղային սարքավորումների նախագծում, տպագիր արտադրանքի գրաֆիկական դիզայն, համակարգչային գրաֆիկա: 1973-78 թթ. հարազատ ինստիտուտի դիզայնի լաբորատորիայի վարիչն էր, 1978-83 թթ.՝ «Անի» գիտաարտադրական միավորման դիզայնի բաժնի պետը:

1979 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 1974 թվականից արվեստաբանական հոդվածներով հանդես է եկել հանրապետական և միութենական մամուլում:

Անահիտ Ֆլջյանի գործունեությունը գնահատվել է պետական-հասարակական պարգևներով:

ՀՀ մշակույթի նախարարությունը վշտակցում է Ա. Ֆլջյանի հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և տեղեկացնում, որ հանգուցյալի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ից՝ Թումանյան 9, բն. 32 հասցեում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, հուղարկավորությունը՝ Երևանի Սովետաշենի գերեզմանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ