News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գրաֆիտիի նկարիչ Բենքսին անգլիական Ուեսթոն Սյուպեր Մարե փոքրիկ քաղաքում կոնցեպտուալ աշխատանքների ցուցահանդես է բացել: Ցուցադրությունը կոչվում է Dismaland (անգլերենից թարգմանաբար dismal նշանակում է մռայլ): Հեղինակն այսպես է աղճատել Disneyland բառը:

Նա հանդիսատեսին առաջարկում է այլ՝ հոռետեսական եւ ծաղրական հայացքով դիտել ամբողջ աշխարհում հայտնի Disneyland-ը: Օրինակ՝ այցելուները կարող են տեսնել կոտրված կառք՝ զոհված Մոխրոտով: Ընդ որում, ցանկացողները կարող են նաեւ լուսանկարվել աշխատանքների ֆոնին:

Բենքսին բրիտանացի գրաֆիտիի նկարիչ կեղծանունն է: Նրա անձի մասին երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր, իսկ հիմա նկարչի կենսագրության մասին բազմաթիվ վիճաբանություններ են ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ