News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու յորք նահանգի Օլբանի քաղաքում ատենակալների դատարանը նախկին զինվորականին մեղավոր է ճանաչել մահմեդականներին սպանելու նպատակով շարժական ռենտգենյան սարքը օգտագործելու փորձի համար:

Գլենդոն Սքոթ Քրոուֆորդը, ով մեխանիկ էր աշխատում General Electric-ում, ըստ առաջադրված մեղադրանքի, 2012 թ մտերմացել էր տեղի երկու հրեական խմբերի հետ ու առաջարկել էր նրանց իր տեխնոգիական մտահղացումը, որի օգնությամբ նրանք կարող էին հաղթել իրենց թշնամիներին: Այդ դեպքից հետո Քրոուֆորդին սկսել են հետեւել, հայտնում է Associated press -ը

Հետո, 2013 թ Քրոուֆորդն իր առաջարկով դիմել է Կու –կլուկս- կլանի «մեծ մագիստրոսին» ՝ Հյուսիսային Կարոլինայում: Մագիստրոսը ՀԴԲ ծպտյալ գործակալներից մեկն էր եւ Քրոուֆորդի մասին հայտնել է իշխանություններին: Դատարանում հրապարակվել է այն տեսաժապավենը, որի վրա երեւում է, թե ինչպես է Քրոուֆորդը բյուրոյի մեկ այլ գործակալի ասում, որ մահմեդականներին ռադիացիայով թունավորելը հոյակապ մտահղացում է:

51-ամյա մեխանիկը ձերբակալվել է երկու տարի առաջ: Daily Mail թերթը նշում է, որ ատենակալները երկու ժամ խորհրդակցելուց հետո մերժել են դատապաշտպանի փաստարկներն այն մասին, իբրեւ դատապարտյալը ՀԴԲ կազմակերպած սադրանքի զոհն է դարձել:

Քրոուֆորդին սպառնում է 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 15-ին, հաղորդում է Lenta.ru

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ