Բաքվում բնակելի շենքում վերելակը պոկվել ընկել է, որում ուղեւորներ են եղել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախնական տվյալներով, շենքի երկրորդ հարկում վերելակ է ստել 6 մարդ: Այդ պահին անսարքության պատճառով վերելակը պոկվել ու ընկել է ներքեւ:
Միջադեպի հետեւանքով տուժել է 4 մարդ: Նրանցից երկուսի վնասվածքները լուրջ են: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության երկու մեքենա:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: