News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական Թեքիրդաղ նահանգի ջրային տնտեսության վարչությունը հայտնաբերել է, որ Մալքարա քաղաքում հայկական տապանաքարերը որպես կոյուղու կափարիչ են օգտագործել: Այս մասին գրում է թուրքական «Today's Zaman»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին:

Աշխատավորներն այդ տապանաքարերը հայտնաբերել են վերանորոգման աշխատանքների ժամանակ, քաղաքի փողոցներից մեկում: Նրանք 7 յոթ տապանաքար են գտել ու այդ մասին հայտնել քաղաքապետարանին:

Նշվում է, որ Մալքարայի քաղաքապետ Ուլաշ Յուրդակուլի կարգադրությամբ տապանաքարերը փոխանցվել են Թեքիրդաղի հնագիտության թանգարան՝ ուսումնասիրելու եւ պահպանելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ