News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անկարգությունները տեղի են ունեցել Մակեդոնիայի սահմանին ՝ փաստականների հավաքակետում. միգրանտնեը ճեղքել են ոստիկանների պահպանաջոկատը: Ոստիկանությունը լուսային ու ձայնային նռնակներ է կիրառել միգրանտների ամբոխների դեմ, որոնցից հարյուրավորները կարողացել են փախչել՝ ճեղքելով ոստիկանական շղթան, գրում է Reuters-ը

Գործակալության լրագրողների տվյալներով, միջադեպից հետո հազարավոր փախստականներ մակեդոնյան դաշտով փախել են դեպի երկրի խորքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մակեդոնիայի իշխանությունները օգոստոսի 20-ին Հունաստանի հետ իրենց  հարավային սահմանին հայտարարել էր արտակարգ իրավիճակ ՝ երկրում միգրանտների ու փախստականների ուժեղացած հոսքի կապակցությամբ: Սահմանի փակումից հետո մի քանի հազար մարդ գիշերն անց է կացրել սահմանամերձ կետերի մոտակայքում, իսկ օգոստոսի 21-ին Մակեդոնիայի տարածք ներխուժելու մի քանի փորձ է ձեռնարկել: Սահմանի վրա կուտակված ամբոխին ցրելու նպատակով Մակեդոնիայի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ կիրառել:

Մակեդոնիան մտնում է այսպես կոչված բալկանյան միգրացիոն միջանցքի մեջ, որի միջով դեպի Արեւմտյան Եվրոպայի երկրներ են ձգտում մեծ քանակության փախստականներ  , որոնք գերազանցաբար Մերձավոր արեւելքի այն երկրներից են, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ