News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սալվադորի կենտրոնական Կեսալտեպեկե քաղաքի բանտում ավազակախմբի անդամների իրականացրած հաշվեհարդարի հետեւանքով 14 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սալվադորի քրեակատարողական համակարգի ղեկավարությանը։

Նախնական վարկածով, «Բարրիո-18» ավազակախմբի՝ անազատության մեջ գտնվող անդամները որոշել են «զտել շարքերը»։ «Բարրիո-18»-ն ու «Մարա Սալվատրուչան» Սալվադորի ամենաուժեղ ավազակախմբերն են։ Դրանց շարքերում 72 հազար մարդ կա, ինչը կրկնակի գերազանցում է երկրի զինված ուժերի թիվը։

Տարվա սկզբից 6,3 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է 3,3 սպանություն։ Այս ամիս երկրում ամեն օր 25 մարդ են սպանում։

Հուլիսի վերջին բռնությունների ալիքը ազգային մասշտաբի տրանսպորտային քաոսի պատճառ էր դարձել։ Ավելի քան 100 ուղերթերի վարորդներ հրաժարվում էին դուրս գալ աշխատանքի վախենալով ավազակների հաշվեհարդարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ