News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի Ազգային կենդանաբանական այգում հսկայական Մեյ Սյան պանդան երկրորդ ձագն է ունեցել: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով այդ հաստատության թվիթերյան էջը:

Առաջին արջուկը ծնվել է օգոստոսի 22-ին:

Մեյ Սյանը ապրիլի վերջին արհեստական բեղմնավորում է անցել: Դրա համար օգտագործվել է ՉԺՀ-ում պահվող Հուեյ հուեյ արուի սառեցված սերմնահեղուկը եւ Ազգային կենդանաբանական այգու Տիան Տիան արուի թարմ սերմնահեղուկը: 

Ավելի վաղ պանդան չորս ձագ էր ունեցել, բայց նրանցից սոսկ երկուսն էին ողջ մնացել` 2005 եւ 2013 ծնվածները: Առաջինն այժմ Չինաստանում է պահվում, իսկ երկրորդը մնացել է մոր հետ: 

Հսկայական պանդաներին անհետացման վտանգ է սպառնում: Այս տեսակը ցածր բեղմնավորություն ունի, հատկապես` անազատության պայմաններում: Բնության մեջ ընդամենը 1,6 հազար հսկայական պանդա է ապրում, եւս 300 պանդա ապրում է անազատության մեջ, հիմնականում` ՉԺՀ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ