News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Mozilla Foundation-ը հայտարարել է, որ  Firefox բրաուզերի աշխատանքում լուրջ փոփոխություններ են լինելու: Ձգտելով հետ չմնալ ժամանակակից միտումներից, բրաուզերն աշխատանքային այնպիսի սխեմայի է անցնում, որտեղ յուրաքանչյուր առանձին ներդիրի առանձին գործընթաց կհամապատասխանի, հաղորդում է   Geektimes-ը: 

Այդ սխեմայի ներդրումը նշանակում է, որ բրաուզերը ստիպված կլինի հրաժարվել այն հավելվածներից, որոնք աշխատում են ընթացիկ API-ի (հավելվածների ծրագրավորման ինտերֆեյս) օգնությամբ:

 Electrolysis նախագիծը, որը հենց պիտի ապահովի իր պրոցեսորի հետ յուրաքանչյուր ներդիրի աշխատանքը, հայտնվել է դեռեւս 2009 թվին: Բայց այդ ժամանակվանից շատ դանդաղորեն է զարգացել եւ անընդհատ անցել է սառեցման փուլի: 

Բացի այդ, հոգ տանելով օգտատերերի անվտանգությանը, Mozilla-ն աստիճանաբար պարտադիր արտոնագրում է ներմուծում բրաուզերներին կից հավելվածների համար:   Բրաուզերի 42-րդ վարկածից սկսած, որը կհայտնվի նոյեմբերին, անհնար կլինի հավելվածը տեղադրել առանց թվային ստորագրության: Նման ստորագրություն կստանան սոսկ այն հավելվածները, որոնք կազմակերպության կողմից հավանության կարժանանան եւ կտարածվեն addons.mozilla.org պահարանի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ