News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի «Նաֆտոգազ» ընկերությունը դիմել է ռուսական «Գազպրոմին»՝ առաջարկելով կանխավճար փոխանցել Եվրոպա ռուսական գազի տարանցման համար: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը , այդ հարցը քննարկվել  է ընկերությունների ղեկավարների երկկողմանի հանդիպման ժամանակ՝   օգոստոսի 21-ին, Մինսկում:

Ինչպես գրում է պարբերականը՝ «Նաֆտոգազը» պատրաստ է այդ կանխավճարի գումարով ռուսական գազ գնել ՝ ստորգետնյա պահեստարանները լցնելու համար:

Պարբերականը ճշգրտում է, որ Ուկրաինային այդպես էլ չի հաջողվել Եվրոպայից ֆինանսավորում ստանալ՝ մինչեւ ձմեռ ստորգետնյա պահեստները լցնելու համար:

Պարբերականը զրուցել է ոլորտի մասնագետներից մեկի հետ , ով նշել է , որ եթե կայացվի նման որոշում, ապա դա պետք է գնահատել որպես Ուկրաինային արված զիջում, թեեւ «Գազպրոմի» համար էլ սա վատ տարբերակ չէ, քանի որ թույլ կտա առանց մեծ ծախսերի ապահովագրել դեպի Եվրոպա գազի մատակարարումները:  

Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել էր, որ «Նեֆտոգազը» ամբողջովին գիտակցում է , որ գազի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարի անհրաժեշտ մակարդակը կարող է ապահովվել միայն ռուսական գազի գնումների վերսկումով: «Բայց հիմնական ու միակ խնդիրը ՝ գումարի բացակայությունն է»,- շեշտել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ