News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սահմանադրության նոր նախագիծը 90-95%-ով համապատասխանում է մեր սկզբունքներին եւ մոտեցումներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հրապարակված նախագծով ընդգծվել է, որ ՀՅԴ-ն հաղթանակել է։

«Մենք առաջարկում էինք երեք սկզբունք՝ անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունը կունենա էական լծակներ։ Այս երեք հիմնական սկզբունքները արտացոլված են ներկա տեքստում, եւ կարող ենք արձանագրել, որ մեր տեսակետները, մոտեցումները հաղթանակել են»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ ժամանակն է անցնել բովանդակային քննարկման։

Նրա խոսքով՝ այս նախագիծն իրենց բավարարում է, սակայն իրենք ունեն երկու տասնյակ առաջարկություններ, որոնք ներկայացնելու են Ազգային ժողովում։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով։ Սպասվում է, որ աշնանային առաջին քառօրյային սկսվելու է նախագծի քննարկումը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ հանրաքվեի անցկացումը նախատեսվում է աշնան վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ