News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ազգային աշխատակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հաստատել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Իրան՝  հավելելով, որ այցի ճշգրիտ ժամկետը դեռ նշանակված չէ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռամալայում, Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի վարչական կենտրոնում:

ՊԱԱ ղեկավարը հավելել է, որ Իրանը «հարեւան եղբայրական երկիր է»: «Իրանի հետ մեր հարաբերություններն այնքան էլ դրական չեն եղել, սակայն մենք Թեհրանում ունենք դեսպանատուն, եւ նրանք ՝ իրանցիները,  ճանաչում են մեզ», ասել է Աբասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Jerusalem Post -ին:

Ավելի վաղ ՊԱԱ ներկայացուցիչ Ահմեդ Մաձդալանին հայտարարել էր, որ Աբբասի Իրան կատարելիք այցը պետք է կայանա նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ