News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Խաչփառ գյուղի 16-րդ փողոցի թիվ 2-րդ տան մոտակայքում «ՎԱԶ-2111» մակնիշի 26 TL 988 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյանը եւ ընկել ջրատարը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ Գ. եւ Դ. Գ.-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ ինքնուրույն մոտեցել Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդ՝ 31-ամյա Ե. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ