News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախքում գտնվող Թաբացխուրի գյուղի լիճը բացառապես գյուղացիներին է ծառայում: Այդ մասին օգոստոսի 24-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վարդան Այվազյանը: 

«Լիճը վարձակալված է, բայց ձկնորսության 50%-ը գյուղացիներին կմնա, իսկ մնացած 50%-ից ստացված շահույթը կծախսվի գյուղի զարգացման վրա:   Այդ մասին մեկ ու կես ամիս առաջ հայտարարել եմ վրացական հեռուստատեսությամբ: Եթե որեւէ մեկը գա եւ ապացուցի, որ ես սուտ եմ ասել, ես բոլորի ներկայությամբ կուտեմ թուղթը», - հայտարարել է Այվազյանը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Այվազյանը վարձակալել է Սամցխե-Ջավախքի շրջանում գտնվող Թաբացխուրի գյուղի լիճը եւ տեղի գյուղացիներին թույլ չի տալիս այնտեղ ձուկ որսալ, չնայած դա  նրանց գոյության հիմնական միջոցներից մեկն է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության ՀՀ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ