News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը Ադրբեջանի դեմ բողոք կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված իր նկատմամբ այդ երկրի իշխանությունների գործողությունների: Այս մասին «Ռեն TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը:

Նրա խոսքով, Ստերլիգովը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել օգոստոսի 26-ին: Փաստաբանը նշել է, որ Ադրբեջանի կողմից քրեական գործի հարուցումը Ստերլիգովի դեմ, նրան երկիր չթողնելու որոշումից հետո «անհեթեթություն է միջազգային իրավունքում»:

Ավելի վաղ Հայրապետովը հայտնել էր  «Ինտերպոլի» միջոցով Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին: Նրա խոսքով, հետախուզումը դադարեցվել է, քանի որ «Ինտերպոլում» քաղաքական դրդապատճառներ են տեսել Բաքվի կողմից Ստերլիգովի հետապնդման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ