News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունների կողմից հրահրած պատերազմին միակողմանի զինադադար հայտարարելու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդի կոչին բացասական է պատասխանել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Ջեմիլ Բայըքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  PKK-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում նշել է, թե իրենք բացասական պատասխան են տալիս HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի կոչին՝ առանց «եթե»-ների զինադադար հայտարարելու կոչին։

«Նման կոչ է արել ոչ միայն Սելահաթին Դեմիրթաշը։ Մենք այդ կոչը արժեքավոր են համարում։ Մենք գիտենք, որ ոչ Թուրքիան, ոչ էլ մենք, այս հարցը զենքով չենք կարող լուծել։  Ութ անգամ միակողմանի զինադադար ենք հայտարարել։ Իսկ վերջին զինադադարի ժամանակ մեր ուժերը հետ ենք քաշել Թուրքիայից։

Իսկ Թուրքիան սկզբում ամեն ինչ հետաձգեց, իսկ հետ էլ սկսեց ժխտել։ Արդեն միակողմանի զինադադար չի լինելու։ Պետությունը պետք է պաշտոնապես հայտարարի զինադադարի մասին։ Երկու կողմն էլ պետք է զինադադարը հսկող հանձնաժողով ստեղծեն։  Պետք է բանակցությունները ազատ եւ հավասար պայմաններում ընթանան եւ առաջնորդ Ապոն (Աբդուլլահ Օջալան) ղեկավարի բանակցությունները։ Միջնորդ հանդես եկող 3-րդ կողմ է հարկավոր։ Թուրքական զինուժի բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն։ Վերջին շրջանում բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն։ հակառակ դեպքում ինչպե՞ս հավատանք, որ վաղը Թուրքիան կրկին չի ժխտելու»,-ասել է Ջեմիլ Բայըքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ