News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրության նոր նախագծում քաղաքական մենաշնորհի վտանգ չկա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ին չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված շարժմանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն նախկինում էլ է հանդես եկել խորհրդարանական կառավարման համակարգի օգտին, եւ հիմա չի հրաժարվում այդ գաղափարից:

«Այսօր իշխանությունը կաշկանդված է նախագահի լիազորություններով, եւ հիմա վարչապետն ապագա սահմանադրությամբ արդեն չի ունենա նույնքան ուժեղ լծակներ իրավապահ մարմինների ու դատական իշխանությունների նկատմամբ»,-հայտարարել է Մելքումյանը:

Նա նշել է, որ չլուծված է մնում միայն ազգային անվտանգության ապահովման հարցը, քանի որ անհասկանալի է, թե ով է պատասխանատու դրա համար խաղաղ ժամանակներում:

«Իսկ որ խոսում են իշխանության վերարտադրության մասին, այդ հարցը լուծված է: Իշխանությունը վերարտադրելու է ժողովուրդը, իսկ եթե մենք ասում ենք, որ արդար ընտրություններ չեն կարող լինել, այդ դեպքում միեւնույն է, թե ինչ համակարգ է գործում»,-ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ