News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որ այս տարի սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագն անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ է հայտարարվել։

Ինչպես տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը,  Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները հաշվի առնելով՝ Վան քաղաքի եւ նրա շրջակայքի համար անվտանգության խնդիրներ չստեղծելու համար դեպի Վան ավանդական ուխտագնացությունը հետաձգվել է։

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունին՝ 915-921 թվականներին։ Պարզապես, Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը վերանորոգվել է եւ բացվել այցելությունների համար որպես թանգարան, իսկ 2010-ից տարին մեկ անգամ թույլատրվել է պատարագ իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ