Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճում քաղաքացու դի է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները լճից դուրս են բերել 1963թ. ծնված Ա. Հ.-ի դին: