News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ձախ արմատական ուժերի դաշինքից (ՍԻՐԻԶԱ) անջատված խորհրդարանական խմբին`  «Լաիկի էնոտիտա» (Ժողովրդական միասնություն), որը գլխավորում է միջազգային վարկատերերի հետ համաձայնությանը դեմ հանդես եկող Պանայոտիս Լաֆազանիսը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն առաջարկել է կազմել Հունաստանի կառավարությունը Ալեքսիս Ցիպրասի կառավարության հրաժարականից հետո:  Այդ մասին հաղորդում է ERT հեռուստաալիքը:

«Ես ինձ առաջարկված մանդատը  կօգտագործեմ` ուսումնասիրելու այնպիսի կառավարություն կազմելու հնարավորությունը, որը դեմ կլինի ցանկացած հուշագրի   (վարկատերերի հետ համաձայնության – խ. ՏԱՍՍ-ի)», - նախագահի հետ զրույցում ընդգծել է Լաֆազանիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Սահմանադրության դրույթների համաձայն, կառավարության վաղաժամ հրաժարականի դեպքում հանրապետության նախագահը պիտի մի քանի ընդդիմադիր կուսակցության առաջարկի սեփական կառավարությունը կազմել: 

Ավելի վաղ հունական ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Վանգելիս Մեյմարակիսը չէր կարողացել օգտագործել այդ մանդատը եւ այժմ կառավարություն կազմելու իրավունքն անցել է Լաֆազանիսին: 

Օգոստոսի 20-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հրաժարական է տալիս եւ առաջարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ