News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոշիկ արտադրող Elect ընկերությունը հաճախորդներին առաջարկել է ինքնուրույն ընտրել սեփական կոշիկի դիզայնը: Դա կարելի է անել ընկերության կայքի հատուկ հավելվածի օգնությամբ:

Ըստ Lenta.ru-ի, նախ հարկավոր է ընտրել դուր եկած բազային մոդելը, այնուհետեւ՝ ութ նյութերից մեկը, որով պետք է կարվի կոշիկը, ինչպես նաեւ ընտրել յուրաքանչյուր տարրի գույնը: Բազային մոդելի գինը տատանվում է 190-ից 240-ի սահմաններում:

«Մեզ ձանձրացրել է այն, որ մարդիկ ընտրության հնարավորություն չունեն»,- ասել է ապրանքանիշի հիմնադիրներից Ադամ Ռոջերսը:

The Daily Mail-ի փոխանցմամբ, Elect-ի հաճախորդները հիմնականում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից եւ Ավստրալիայից են: Սակայն ընկերությունը ծրագրում է ապագայում նաեւ այլ շուկաներ դուրս գալ:

Elect-ն ավստրալական ընկերություն է, որը գտնվում է Մելբուռնում: Այն մասնագիտանում է սահմանափակ խմբաքանակով կոշիկ թողարկելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ