News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի գորխով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն:

Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը, ՀԿԳ քննության վարչության կողմից, օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:

Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ