News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Ֆիլիպ Համոնդը  «Մահ Անգլիային» գրությունը հայտնաբերել է Թեհրանի վերականգնվող դեսպանատան պատին: Պարսկերեն այդ ֆրազը մնացել էր Եղիսաբեթ II թագուհու դիմանկարի տակ 2011-ին դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո:

«Ես նայում էի այդ գրաֆիտիին եւ մտածում էի, որ սովորական բրիտանացի գրաֆիտիստը կգնահատեր այդ նկարի կանոնավորությունն ու կառուցվածքայնությունը: Գրաֆիտին լավ տեսք ունի. երեւում է` հեղինակը փորձեր է արել թղթի վրա», - ասել է Համոնդը նոր բացվող դեսպանատան աշխատակիցներին:

The Guardian-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայից Թեհրան կուղարկվի վերականգնման մասնագետ` հատուկ ներկերի հետ միասին, որոնք կարելի է օգտագործել   XIX դարի դեկորի վերականգնման համար:

Բացումից հետո կշարունակվի շենքի տեխնիկական վերականգնումը: 

Իրանում բրիտանական դեսպանատունը նորից բացվել է օգոստոսի   23-ին: Դեսպանատունը  փակվել էր    2011 թվին` այն բանից հետո, երբ ամբոխը Լոնդոնի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով քարուքանդ էր արել դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ