News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին լուր տարածվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ուստի այն ցանկանում է վաճառել, բայց գնորդ չի գտնում։ Մեր տեղեկություններով, սակայն, «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի։ Շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը, որը, ի դեպ, միայն ինքն իրավունք ունի արտադրել ու վաճառել «Շոտլանդական վիսկի» անվանումով խմիչքը, դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս, առանց իր հետ որեւէ համագործակցության, «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում ու վաճառում։

Դատական գործն Արագածոտնի մարզի դատարանում է, եւ, մեր տեղեկություններով, դատավոր Գ. Նարինյանն արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Իսկ սա նշանակում է, որ դատարանն արգելել է ընկերության արտադրանքի վաճառքը։ Եվ եթե ֆինանսական խնդիրների մասին տեղեկությունները ճիշտ են, ապա դատարանի որոշումն ավելի կվատացնի վիճակը։

Չի բացառվում, որ իշխանություններն այս կերպ՝ ֆինանսական եւ դատական խնդիրներ առաջացնելով, փորձում են կանխել Արթուր Բաղդասարյանի հնարավոր քաղաքական ամբիցիաները։ Հակառակ պարագայում կարելի է ենթադրել, որ դատավորն առյուծի կաթ է խմել իշխանության հետ սերտ կապեր ունեցող Արթուր Բաղդասարյանի ընկերության հետ կապված նման որոշում կայացնելիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ