News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ եւ խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը:

Մասնավորապես՝ Տիգրան Պողոսյանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր ստուգման դեպքում խնդիրներից խուսափելու նպատակով, ՍՊ ընկերությանը պատկանող եւ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենայի դիմապակուն փակցրել է հիշյալ ընկերությանը պատկանող նույն մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության եւ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության տրամադրած ապահովագրական կտրոնները:

2014 թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին «Ժայռ» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի վարորդի կողմից «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հետեւանքով առաջացած ավտովթարի արդյունքում տուժած տաքսի ավտոմեքենային պատճառված նյութական վնասը, առանց համապատասխան ապահովագրության՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցներով փոխհատուցելու նպատակով, խաբեության եղանակով այդ ապահովագրական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, վթարի մեղավոր կողմ հանդիսացող հիշյալ ՍՊԸ-ի  ավտոմեքենայի փաստաթղթերի փոխարեն, Տ. Պողոսյանը ավտովթարի դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում որպես վթարի ենթարկված ավտոմեքենայի փաստաթղթեր ներկայացրել է իր ընկերությանը պատկանող մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության եւ  հիշյալ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ապահովագրության կտրոնները, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը:

Հիշյալ հանգամանքների առկայությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա, տաքսի ավտոմեքենայի սեփականատերը փոխհատուցում ստանալու նպատակով` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերություն է ներկայացրել հայտային դիմում, որում որպես վնաս պատճառած տրանսպորտային միջոց նշվել է ավտովթարի դեպքի  հետ առնչություն չունեցող ապահովագրված ավտոմեքենան: Արդյունքում հիշյալ ապահովագրական ընկերությունը տաքսի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ծ.-ին հետագայում փոխհատուցել է 970 հազ. ՀՀ դրամ գումար` կրելով նույնքան գույքային վնաս:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանի կողմից խաբեության եղանակով խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ