News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կողմից այդպես էլ Ռուսաստանին չտրամադրված «Միստրալ» ուղղաթիռակիրներին առնչվող բոլոր ֆինանսական հարցերը ամբողջովին կարգավորված են, այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը։

«Ամբողջ գումարը՝ այսինքն ավելի քան 1 միլիարդ եվրոն,  փոխանցվել է ռուսական կողմին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Այդ գումարը ներառում է ոչ միայն վերադարձի ենթակա կանխավճարը, որը փոխանցվել էր «Միստրալների» կառուցման համար, այլեւս հարակից ծախսերը, որոնք վերաբերում են այդ օդանավերի համար անձնակազմի նախապատրաստմանը եւ դրանց վրա ռուսական սարքավորման տեղադրմանը։

2015 թ օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը համաձայնության են եկել՝ «Միստրալ» ուղղաթիռակիրների մատակարարման պայմանագիրը խզելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ