News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ռոսօբորոնէքսպորտի»՝ ռազմական նշանակության ապրանքատեսակների պատվերների պորտֆելը այս պահի դրությամբ գերազանցում է 40 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը։

Նրա խոսքով՝ «Ռոսօբորոնէքսպորտի»  ավիատեխնիկայի պատվերների պորտֆելը գերազանցում է 18 միլիարդ դոլարը։

«Այսօր մենք ակտիվ առաջ ենք մղում «Սու- 35», «ՄիԳ-29Մ/Մ2» բազմագործառույթ կործանիչները, «Իլ 76ՄԴ -90 Ա» ռազմատրանսպորտային օդանավերը, «Յակ -130» ուսումնառազմական օդանավերը, «Մի-28ՆԷ» եւ «Կա-52» ռազմական ուղղաթիռները, «Կա -226Տ» բազմանշանակետային եւ «Մի- 26Տ2» ծանր տրանսպորտային ուղղաթիռները»,-պատմել է Իսայկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

2014 թ Ռուսաստանը արտասահման է վաճառել 15 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական նշանակության ապրանք, այդ գումարից «Ռոսօբորոնէքսպորտի» մասնաբաժինը 13 միլիարդ դոլարն է։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել 2010- 2014 թթ զենքի արտահանման ցուցանիշով՝ սպառազինման վաճառքի ցուցանիշներով զիջելով միայն ԱՄՆ-ին։ Սպառազինման շուկայում ՌԴ մասնաբաժինը կազմել է 27 տոկոսը, ընդ որում չորս տարվա ընթացքում Ռուսաստանն իր վաճառքը ավելացրել է 37 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ