News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության լիազորությունների մեջ չեն մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցերը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«ՀԷՑ»-ը մասնավորեցվել է ոչ մեր վարչության միջոցով, հետեւաբար հիմա մենք չենք որոշում նրա արտաքին ու ապագա կառավարման հարցերը, մասնավորապես, այն, թե ընկերությունը կառավարելու է մասնավոր, թե պետական ներդրողը»,-ասել է Սահակյանը:

Նշենք, որ Gallup  սոցիոլոգիական կազմակերպության միջազգային ցանցի հայկական ներկայացուցչության վերջին հարցումների համաձայն հայաստանիցների 70 տոկոսը համարում է, որ ՀԷՑ-ի խնդիրների լուծման լավագույն տարբերակն այն ազգայնացնելն է: Հարցումն անցկացվել է հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ