News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, Քոնիայից ընտրված պատգամավոր Ահմեդ Դավութօղլուին ժամանակավոր կառավարության վարչապետ է նշանակել եւ հանձնարարել կազմել ժամանակավոր կառավարություն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ահմեդ Դավութօղլուին եւ Սահմանադրությամբ իրեն հանձնարարված իրավասությունից օգտվելով՝ Դավութօղլուին հանձնարարել կազմել ժամանակավոր կառավարություն։  Դավութօղլուն ունի 5 օր ժամանակ նախարարներ նշանակելու համար։

Նախարարները նշանակվելու են «Արդարություն եւ զարգացում», քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության եւ անկախ պատգամավորներից։ Խորհրդարանական մյուս երկու՝ «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները հայտարարել են, թե իրենք տեղ չեն զբաղեցնելու ժամանակավոր կառավարության կազմում։

Նշենք, որ ժամանակավոր կառավարությունը կղեկավարի երկիրը մինչ վաղաժամ ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորումը։ Վաղաժամ ընտրությունների հավանական ամսաթիվ է 2015-ի նոյեմբերի 1-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ